Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ֆան-ակումբների համար սահմանված տեղերը և տոմսերի քանակը մնացել են անփոփոխ. ՀՖՖ-ի հայտարարությունը
11 Մարտ 2025

Ֆան-ակումբների համար սահմանված տեղերը և տոմսերի քանակը մնացել են անփոփոխ. ՀՖՖ-ի հայտարարությունը

Չնայած մի քանի օր առաջ ֆան-ակումբների կողմից արված հայտարարությանը՝ նրանցից ոչ մեկը պաշտոնապես չի դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տոմսերի հետ կապված որևէ հարցով: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի բաժինը:

«Ֆան-ակումբների համար սահմանված տեղերը մարզադաշտի տրիբունաներում և նրանց հատկացվող տոմսերի քանակը նախորդ հանդիպումների համեմատ մնացել են անփոփոխ: Կոչ ենք անում ազգային հավաքականի հանդիպումներից առաջ չդիմել նման մանիպուլյացիաների: Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակումներից խուսափելու նպատակով՝ խնդրում ենք բոլորին մարզադաշտ ժամանել խաղից առնվազն 2 ժամ առաջ»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան-Վրաստան հանդիպումը կկայանա մարտի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Այսօրվանից տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում:

ՀՖՖ-ից տեղեկանում ենք՝ ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միմիայն առցանց տարբերակով, այսինքն՝ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում:

Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան - Վրաստան հանդիպման ոչ ավել, քան 4 տոմս: Տոմսերն արժեն 1000-ից 12 հազար դրամ:

Նախորդ հոդվածը
Մեկնարկում է Հայաստան-Վրաստան հանդիպման տոմսերի վաճառքը. այն կիրականացվի միայն օնլայն
Հաջորդ հոդվածը
Էրիկ Իսրայելյանը հանդես կգա պրոֆեսիոնալ ռինգում. հայտնի է առաջին մենամարտի օրն ու վայրը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։