BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Մեկնելու եմ ԱՄՆ՝ շարունակելու ելույթներս RAF լիգայում․ Արսեն Հարությունյան (տեսանյութ)
29 Մարտ 2026

Մեկնելու եմ ԱՄՆ՝ շարունակելու ելույթներս RAF լիգայում․ Արսեն Հարությունյան (տեսանյութ)

Hype Fighting-ում տոնած հաղթանակից հետո Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը խոսել է հաղթանակի մասին․

«Գոտեմարտի մասին կասեմ, որ ոչինչ հեշտ չի տրվում։ Ես էի շատ լավ մարզավիճակում։ Ես հավաքներից միանգամից այստեղ եմ մեկնել։ Մենք Վրաստանում հավաք էինք անցկացնում, վերջին մարզում չեմ կատարել, եկել եմ այստեղ՝ գոտեմարտի։ Լավ մարզավիճակում էի, դրա համար հեշտ տրվեց հաղթանակը։ Ուզում էի ավելի շատ այնպիսի հնարքներ անել, որ խաբեի մրցակցիս, իսկ մրցակիցն ինձ  շատ լավ չէր ճանաչում, դրա համար խաբելը հեշտ էր տրվում»,-նշել է Հարությունյանը։

Ըմբիշը տեղեկացրել է նաև, որ մեկնելու է ԱՄՆ ու ելույթները շարունակելու է RAF լիգայում։ 

Մանրամասն տեսանյութում․




Նշենք, որ RAF լիգայում է հանդես գալիս նաև UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը, որը լիգայի շրջանակներում այս գիշեր կգոտեմարտի իտալացի Ջորջիո Պուլասի հետ։

Հիշեցնենք, որ Երևանում կայացած Hype Fighting երեկոյի ընթացքում Հարությունյանի բացի ելույթ ունեցան Հայաստանի ևս 5 ներկայացուցիչներ։

MMA-ի իրենց մենամարտերն 1-ին ռաունդում ավարտեցին Դավիթ Խաչատուրյանը, Կամո Ունանյանն ու Դավիթ Խաչատրյանը։ MMA-ում մենամարտելուց հետո մարզիկները ձեռք էին բերել պայմանավորվածություն ռևանշ մենամարտ անցկացնելու՝ «մերկ բռունցքներ» ձևաչափով, որում ևս հայ մարզիկը հաղթանակի հասավ։

Իրենց մրցակիցներին զիջեցին Սեյրան Ասատրյանն ու Մհեր Մադաթյանը։

Նախորդ հոդվածը
Դավիթ Խաչատրյանը մեկ երեկոյի ընթացքում 2 անգամ հաղթեց ղազախ մրցակցին
Հաջորդ հոդվածը
Մայամի․ Սաբալենկան եզրափակիչում հաղթեց Գաուֆին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։