BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Բարսելոնան Իսպանիայի հավաքականին խնդրել է Եգիպտոսի դեմ խաղում դաշտ դուրս չբերել Լամին Յամալին
28 Մարտ 2026

Բարսելոնան Իսպանիայի հավաքականին խնդրել է Եգիպտոսի դեմ խաղում դաշտ դուրս չբերել Լամին Յամալին

«Բարսելոնան» դիմել է Իսպանիայի ազգային հավաքականին՝ խնդրելով հարձակվող Լամին Յամալին դաշտ դուրս չբերել մարտի 31-ին կայանալիք Եգիպտոսի դեմ ընկերական խաղում կամ նրան խաղաժամանակ հատկացնել մեկ խաղակեսից ոչ ավելի։

«Կապտանռնագույնները» նման խնդրանքով դիմել են «Ֆուրիա Ռոխային» Ռաֆինյայի վնասվածքից հետո, որը վերջինս ստացել էր Բրազիլիայի ազգային թիմի կազմում։ Այս մասին հայտնում է The Touchline-ը։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «բլաուգրանայի» մարզչական շտաբը հուսահատված է Ռաֆինյայի կորստի պատճառով և չի ցանկանում զրկվել ևս մեկ կարևոր ֆուտբոլիստից։ Ուրբաթ օրը՝ մարտի 27-ին, «Բարսելոնան» հայտնել էր Ռաֆինյայի աջ ազդրի հետին մկանի վնասվածքի մասին։ Ընդգծվում էր, որ 29-ամյա ֆուտբոլիստի ապաքինման ենթադրյալ ժամկետը կկազմի հինգ շաբաթ։

Նախորդ հոդվածը
Մայամի․ Սիները ևս եզրափակիչում է
Հաջորդ հոդվածը
Բավարիան չի վաճառի Օլիսեին՝ նույնիսկ 200 միլիոն եվրոյի դիմաց

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։