Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Հայաստանի Մ21 հավաքականը զիջեց Լեհաստանի հասակակիցներին
27 Մարտ 2026

Հայաստանի Մ21 հավաքականը զիջեց Լեհաստանի հասակակիցներին

ԵՎՐՈ 2027-ի ընտրական փուլի E խմբի 8-րդ տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը հյուրընկալվել էր Լեհաստանի հասակակիցներին ու զիջեց 1։4 հաշվով։

43-րդ րոպեին Մարցել Ռեգուլան բացեց խաղի հաշիվը։ 2-րդ կեսի մեկնարկից 3 րոպե անց Անտոնի Կոզուբալը կրկնապատկեց լեհերի առավելությունը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։ 

69-րդ րոպեին 11-մետրանոց վաստակեց Արայիկ Էլոյանը, իսկ հաշվի տարբերությունը կրճատեց Դավիթ Հակոբյանը։ 78-րդ րոպեին Կոզուբալը դիպուկ իրացրեց նաև հանդիպման 3-րդ 11-մետրանոցը։

Վերջնական հաշիվը ձևակերպեց Դանիել Միկոլայևսկին՝ հիմնական ժամանակին ավելացրած 1-ին րոպեին։

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած հավաքականը չունի վաստակած միավոր ու եզրափակում է խմբի աղյուսակը։ Հաջորդ տուրում՝ մարտի 31-ին, Հայաստանի Մ21 հավաքականը կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի տարիքակիցներին։

Նախորդ հոդվածը
Ռեալի բողոքարկումը մերժվել է․ Վալվերդեի որակազրկումն ուժի մեջ է մնացել
Հաջորդ հոդվածը
Բարսելոնան լուրջ կորուստով է մոտենում ՉԼ-ում Ատլետիկոյի հետ դիմակայությանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։