BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Համաշխարհային սպորտի առաջին դեպքը․ Մեսսին կխաղա իր անունը կրող տրիբունայի առջև
27 Մարտ 2026

Համաշխարհային սպորտի առաջին դեպքը․ Մեսսին կխաղա իր անունը կրող տրիբունայի առջև

«Ինտեր Մայամին» հայտարարել է, որ ակումբի նոր մարզադաշտի արևելյան տրիբունան կանվանակոչվի Լիոնել Մեսսիի պատվին։

Սա կլինի համաշխարհային սպորտում առաջին դեպքը, երբ գործող մարզիկը հանդես կգա մի մարզադաշտում, որտեղ տրիբունան անվանակոչված է իր պատվին։ «Ինտեր Մայամիի» նոր մարզադաշտի բացումը նախատեսված է ապրիլի 4-ին։

Մեսսին ամերիկյան ակումբում հանդես է գալիս 2023 թվականից։ Նրա հետ «Ինտեր Մայամին» նվաճել է իր առաջին 4 տիտղոսները՝ 2025 թվականի MLS-ի գավաթը, 2024 թվականի MLS-ի կանոնավոր առաջնության հաղթողների գավաթը, 2025 թվականի MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի հաղթողների գավաթը և 2023 թվականի Լիգաների գավաթը։

«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստն արդեն դարձել է ակումբի պատմության լավագույն խաղացողը գոլերի և ասիստների ցուցանիշով՝ դառնալով 82 գոլի և 53 գոլային փոխանցման հեղինակ՝ 94 խաղում։

Նախորդ հոդվածը
Մ19 ԵՎՐՈ-2027․ Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հետ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Լեհաստան Մ21-Հայաստան Մ21․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։