BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղեր. բացման արարողությունը կկայանա Հանրապետության հրապարակում
27 Մարտ 2026

Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղեր. բացման արարողությունը կկայանա Հանրապետության հրապարակում

Այսօր պաշտոնապես ներկայացվել է Հայաստանում 2027 թվականին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի տարբերանշանը:

Խաղերը կանցկացվեն 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը, իսկ խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա Հանրապետության հրապարակում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել են  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:  

Մամուլի ասուլիսին մասնակցել է նաև Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկին:

Խաղերը կանցկացվեն 10 մշակութային (թատրոն, թվային ստեղծարարություն, տեսողական արվեստ՝ կերպարվեստ, քանդակ, լուսանկարչություն, հեքիաթասացություն, պար, երգեցողություն, գրականություն, ֆրիսթայլ գնդակով) և 10 սպորտային (աթլետիկա և պարաաթլետիկա, ֆուտբոլ, ծանրամարտ, շախմատ, ձյուդո, սեղանի թենիս, բասկետբոլ 3х3, անվասայլակով բասկետբոլ, բրեյք դանս) անվանակարգերում:

Ընդգծվել է՝ խաղերի տարբերանշանը մշակութային և գեղարվեստական շերտերի ներդաշնակ միաձուլում է: Այն հիմնված  է հայկական ավանդական հավերժության նշանի վրա՝ որպես շարունակականության և հարատևության խորհրդանիշ, ինչպես նաև Քոչարի պարի շրջանաձև շարժման վրա, որը մարմնավորում է միասնություն և ուժ: Այս հիմքերը վերաիմաստավորվում են ժամանակակից արվեստի ազդեցությամբ՝ մարդկային շարժումը վերածելով համընդհանուր ռիթմի: Տարբերանշանն արտահայտում է էներգիա, կապ և խաղ՝ ներկայացնելով խաղերի էությունը որպես մշակույթի, սպորտի և մասնակցության շարունակական տոն:  

 

Նախորդ հոդվածը
Լուիս Էնրիկեն մերժել է ՄՅՈՒ տեղափոխվելու առաջարկը և նոր պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ
Հաջորդ հոդվածը
ՊՍԺ-ն և Միլանը կարող են պայմանագիր կնքել Ռեշֆորդի հետ՝ Բարսելոնայի կասկածների ֆոնին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։