BazaResidence
Փյունիկի տարբերանշանի վրա կրկին կփայլի 10 և ավելի չեմպիոնություն խորհրդանշող աստղը| Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց պայքարը ՖԻՖԱ Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլում| Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի ազգային հավաքականում խփած իր առաջին գոլի մասին| Հայաստանը ձեռքից բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում| Կանանց ֆուտբոլի ԱԱ. Հայաստանի հավաքականն այսօր վերջին հանդիպումը կանցկացնի| 2026-27թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ|
ԱԱ-2026. Հետխաղյա 11-մետրանոցները երկու թիմ ուղարկեցին ընտրական փուլի եզրափակիչ
27 Մարտ 2026

ԱԱ-2026. Հետխաղյա 11-մետրանոցները երկու թիմ ուղարկեցին ընտրական փուլի եզրափակիչ

Աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու փլեյ-օֆֆում հայտնի դարձան եզրափակիչի ևս երկու թիմեր:

Չեխիայի հավաքականը Իռլանդիայի դեմ հանդիպման ընթացքում կարողացավ քամբեք կատարել և 0:2 հաշվից հետո հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտել 2:2 հաշվով: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում նույնպես իռլանդացիներն առավելություն ունեին, սակայն տանտերերի դարպասապահ Մատեյ Կովարժը երկու անընդմեջ սեյվ կատարեց և Չեխիային դուրս բերեց հաջորդ փուլ: Մունդիալ-2026-ի ուղեգրի համար պայքարում չեխերը կմրցեն Դանիայի հետ:

11-մետրանոց հարվածաշարով ավարտվեց նաև Ուելս – Բոսնիա և Հերցեգովինա մրցավեճը: Հիմնական ժամանակում գոլերով փոխանակվեցին Դենիել Ջեյմսը և 40-ամյա Էդին Ջեկոն, իսկ լրացուցիչ ժամանակում գոլեր չեղան:

Հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ կրկնվեց չեխական սցենարը. Ուելսը հաշվի մեջ առաջ էր, սակայն թիմի վերջին հարվածները վրիպեցին Դենիել Ջեյմսը և Նեկո Ուիլյամսը: Բոսնիացիները դուրս եկան ընտրական փուլի փլեյ-օֆֆի եզրափակիչ, որտեղ մրցելու են Իտալիայի հետ:

 

Նախորդ հոդվածը
Բրազիլիա-Ֆրանսիա խաղում 3 գոլ գրանցվեց
Հաջորդ հոդվածը
Անչելոտին մեկնաբանել է Ֆրանսիայի հավաքականից կրած պարտությունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։