BazaResidence
Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց պայքարը ՖԻՖԱ Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլում| Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի ազգային հավաքականում խփած իր առաջին գոլի մասին| Հայաստանը ձեռքից բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում| Կանանց ֆուտբոլի ԱԱ. Հայաստանի հավաքականն այսօր վերջին հանդիպումը կանցկացնի| 2026-27թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ| Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ|
ԱԱ-2026. Ընտրական փուլի փլեյ-օֆֆ. Իտալիայի կարևոր հաղթանակը
27 Մարտ 2026

ԱԱ-2026. Ընտրական փուլի փլեյ-օֆֆ. Իտալիայի կարևոր հաղթանակը

Բերգամոյում կայացավ ԱԱ-2026-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆի Իտալիա – Հյուսիսային Իռլանդիա հանդիպումը: Երկրորդ խաղակեսում խփած գոլերի շնորհիվ Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով:

Խաղի 56-րդ րոպեին միջին տարածությունից կատարած հարվածով գոլի հեղինակ դարձավ Սանդրո Տոնալին, իսկ 80-րդ րոպեին կիսապաշտպանի փոխանցումից հետո աչքի ընկավ Մոյզե Քինը:

Իտալիան 12 տարի անց դուրս կգա Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, եթե հաղթի Ուելս – Բոսնիա և Հերցեգովինա զույգի հաղթողին: Այդ մրցավեճի հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, և խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ:

 

Նախորդ հոդվածը
Գեղասահքում աշխարհի թոփ-10 զույգերից մեկը Հայաստանից է. Ակոպովայի ու Ռախմանինի արդյունքը
Հաջորդ հոդվածը
ԱԱ-2026. Ընտրական փուլի փլեյ-օֆֆ. Յոկերեսի հեթ-տրիկը, 7 գնդակ Բրատիսլավայում և այլ արդյունքներ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։