Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը 2026 թ. չի անցկացվի
26 Մարտ 2026

Տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը 2026 թ. չի անցկացվի

Տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը 2026 թվականին չի անցկացվի: IIHF-ի խորհուրդը որոշել է չեղարկել Քուվեյթում կայանալիք մրցաշարը՝ Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի պատճառով։

IIHF-ը փնտրել է այլընտրանքներ՝ մրցաշարը այլ ամսաթվերով և այլ երկրում անցկացնելու համար, սակայն այլընտրանքներ չեն գտնվել, և մրցաշարը չեղարկվել է։

Սա նշանակում է, որ բոլոր թիմերը կպահպանեն իրենց տեղը դիվիզիոնում։ 2027 թվականի մրցաշարի ընդունող երկրի վերաբերյալ որոշումը կկայացվի IIHF-ի այս տարվա համաժողովում։

IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը նախատեսված էր անցկացնել Քուվեյթում ապրիլի 12-18-ը։ Հայաստանի հավաքականը IIIB դիվիզիոն տեղափոխվելու համար պետք է մրցեր Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի, Իրանի և Սինգապուրի թիմերի դեմ։

Հիշեցնենք՝ 2025 թվականին տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունն անցկացվել է Երևանում: Հայաստանի հավաքականը զբաղեցրել էր երկրորդ տեղը:

Նախորդ հոդվածը
34-ամյա Կազեմիրոն պատրաստ է կարիերան շարունակել Եվրոպայի լավագույն 5 լիգաներից մեկում . ESPN
Հաջորդ հոդվածը
Գեղասահքի ԱԱ. Սեմյոն Դանիլյանցը չի հաղթահարել որակավորման փուլը

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։