Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Սթիվեն Ջերարդը բացահայտել է, թե ինչպես կարող է Լիվերպուլը փոխարինել Սալահին
26 Մարտ 2026

Սթիվեն Ջերարդը բացահայտել է, թե ինչպես կարող է Լիվերպուլը փոխարինել Սալահին

«Լիվերպուլի» նախկին ավագ և կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը խոսել է հարձակվող Մուհամեդ Սալահի մասին, որն այս ամառ կհեռանա անգլիական ակումբից: 

«Դուք պետք է գնեք մի խաղացողի, որը մեծ շահույթ է բերելու, հակառակ դեպքում դուք նրան չեք փոխարինի։ Սալահին փոխարինողը պետք է լինի բարձրակարգ խաղացող, աշխարհի լավագույն երեք կամ չորս վինգերներից մեկը, քանի որ այդպիսին էր Մոն», - Ջերարդի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Սալահը նախկինում հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանը նրա վերջինը կլինի անգլիական ակումբում։ Եգիպտացի ֆուտբոլիստը «մերսիսայդցիների» կազմում է 2017 թվականից։ Սալահը Պրեմիեր լիգայում 310 խաղ է անցկացրել, խփել է 189 գոլ և կատարել 92 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը
Բռնցքամարտիկները Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում նախապատրաստվում են Աշխարհի գավաթի խաղարկությանը
Հաջորդ հոդվածը
Մբապե. Չեմ կարող պատկերացնել Աշխարհի առաջնությունը առանց Նեյմարի, բայց չեմ վիճի Անչելոտիի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։