Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Մանչեսթեր Յունայթեդը հետաքրքրված է Տոտենհեմի պաշտպանով և կփորձի ձեռք բերել նրան, եթե թիմը դուրս մնա ԱՊԼ-ից
25 Մարտ 2026

Մանչեսթեր Յունայթեդը հետաքրքրված է Տոտենհեմի պաշտպանով և կփորձի ձեռք բերել նրան, եթե թիմը դուրս մնա ԱՊԼ-ից

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Տոտենհեմի» 20-ամյա պաշտպան Արչի Գրեյի նկատմամբ: «Կարմիր սատանաները» կփորձեն նրան ձեռք բերել, եթե լոնդոնյան ակումբը դուրս մնա Անգլիայի Պրեմիեր լիգայից, հաղորդում է TEAMtalk-ը։

Հրապարակման համաձայն՝ «Բորուսիա Դորտմունդը», «Չելսին» և «Աստոն Վիլան» նույնպես հետևում են խաղացողի շուրջ ստեղծված իրավիճակին: Հնարավոր տրանսֆերի արժեքը կարող է հասնել 50 միլիոն ֆունտ ստեռլինգի (58 միլիոն եվրո):

Գրեյն այս մրցաշրջանում «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 32 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով երկու գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում: Transfermarkt-ը նրա շուկայական արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո:

«Տոտենհեմը» ներկայում զբաղեցնում է Պրեմիեր լիգայի աղյուսակի 17-րդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը
Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատար է Տաշքենդում ընթացող միջազգային մրցաշարում
Հաջորդ հոդվածը
ESPN-ը կազմել է աշխարհի լավագույն խաղացողների ցանկը՝ ըստ յուրաքանչյուր տարիքային խմբի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։