Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Ցավոք, այս օրը եկավ. Սալահը հեռանում է Լիվերպուլից
24 Մարտ 2026

Ցավոք, այս օրը եկավ. Սալահը հեռանում է Լիվերպուլից

Եզրային հարձակվող Մոհամեդ Սալահը կհեռանա «Լիվերպուլից» մրցաշրջանի ավարտից հետո: 33-ամյա եգիպտացին իր որոշման մասին հայտնել է սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձի միջոցով:

«Ողջույն բոլորին: Ցավոք, այս օրը եկավ: Սա իմ հրաժեշտի առաջին մասն է: Ես կլքեմ «Լիվերպուլը» մրցաշրջանի ավարտից հետո»,- ասվում է Մոհամեդի հաղորդագրության մեջ:

Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից: «Մերսիսայդցիների» կազմում նա անցկացրած 435 խաղում դարձել է 255 գոլի հեղինակ և կատարել 122 գոլային փոխանցում:

33-ամյա ֆուտբոլիստն ակումբի հետ նվաճել 9 տիտղոս, այդ թվում՝ Պրեմիեր լիգայի երկու չեմպիոնություն և Չեմպիոնների լիգայի գավաթը:

Նախորդ հոդվածը
Գոլեր՝ միայն 11-մետրանոցից. ի՞նչ արդյունքներ են գրանցվել Առաջին խմբում
Հաջորդ հոդվածը
Սիոն արհեստական կոմայի մեջ էր նոկաուտից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։