Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
10 տարվա բանակցություններից հետո Միլուոլը 999 տարով վարձակալել է իր տնային մարզադաշտը
21 Մարտ 2026

10 տարվա բանակցություններից հետո Միլուոլը 999 տարով վարձակալել է իր տնային մարզադաշտը

Անգլիական «Միլուոլը» 999 տարի ժամկետով վարձակալել է իր տնային՝ «Նյու Դեն» մարզադաշտը։

Սա հնարավոր է դարձել Լոնդոնի Լուիշեմ շրջանի քաղաքային խորհրդի հետ բոլոր համաձայնագրերի ձևակերպումն ավարտելուց հետո։ Ակումբը ստացել է մարզադաշտի և հարակից տարածքների վարձակալության նոր պայմանագիր՝ 999 տարի ժամկետով։

Այս համաձայնագիրը ամրագրում է ակումբի երկարաժամկետ ներկայությունը պատմական մարզադաշտում։ «Միլուոլում» նախատեսում են արդիականացնել ենթակառուցվածքները և ընդլայնել մարզադաշտի օգտագործումը նաև ոչ խաղային օրերին։

Կողմերի միջև բանակցությունները տևել են ավելի քան 10 տարի, իսկ եզրափակիչ փուլը՝ մոտ 18 ամիս։ Ակումբի նախագահ Ջեյմս Բերիլսոնը պայմանագրի ստորագրումը որակել է որպես «առանցքային պահ» «Միլուոլի» ապագայի համար։

Հավելենք, որ «Միլուոլը» Չեմպիոնշիպի ընթացիկ մրցաշրջանում վաստակած 68 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։

Նախորդ հոդվածը
Ամեն ինչ, կամ ոչինչ. Օլմոն՝ Ատլետիկոյի հետ դիմակայության մասին
Հաջորդ հոդվածը
Մենք արժանի չենք այս գավաթին․ Հակիմին հրաժարվել է Աֆրիկայի չեմպիոնի տիտղոսից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։