Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի աշխարհի առաջնությունում
10 Մարտ 2025

Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Սերբիայում ընթացո աշխարհի առաջնությունում:

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Սերբիայում մասնակցում է աշխարհի առաջնությանը:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը: 1/16 եզրափակչում հայ մարզուհին ուժերն է չափել ռումինացի Կլաուդիա Նեչիտայի հետ և մրցավարների որոշմամբ 5:0 հաշվով հաղթանակ է տարել: 2-րդ ռաունդում Էլիդան նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին։



Այսօր ռինգ դուրս կգա Եկատերինա Սիչևան (54 կգ)։ Նրա մրցակիցը Զեյնաբ Ռահիմովան է (Ադրբեջան)։

Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաև Անուշ Գրիգորյանը և Սոնա Հարությունյանը:

Նախապատրաստվելով ստուգատեսին՝ հայ բռնցքամարտիկները նախ ուսումնամարզական հավաք են անցկացրել Երևանում, ապա՝ Բուլղարիայում:

Նախորդ հոդվածը
Մ23 Եվրոպայի առաջնություն․ Կնյազ Իբոյանը դուրս եկավ եզրափակիչ
Հաջորդ հոդվածը
Գանձասար-Նոա. մեկնարկային կազմեր ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։