BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Մաքգրեգորի որակազրկման ժամկետն ավարտվեց․ Նա կարող է վերադառնալ UFC
20 Մարտ 2026

Մաքգրեգորի որակազրկման ժամկետն ավարտվեց․ Նա կարող է վերադառնալ UFC

UFC-ի կիսաթեթև և թեթև քաշային կարգերի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի UFC-ի հակադոպինգային կանոնների խախտման համար սահմանված 18-ամսյա որակազրկումն ավարտվել է: Այս մասին հայտնում է Bloody Elbow պորտալը:

2024 թվականին Մաքգրեգորը բաց էր թողել դոպինգ-թեստավորման 3 փորձ, որոնցից վերջինը պետք է կայանար սեպտեմբերի 20-ին: Հենց այդ ամսաթվից էլ սկսվել էր Քոնորի որակազրկման հետհաշվարկը․ մարզիկն իր հերթին ընդունել էր մեղքը: Իռլանդացու մրցելույթների արգելքի ժամկետն ավարտվեց այսօր՝ մարտի 20-ին: Այսպիսով, Մաքգրեգորն այժմ իրավունք ունի մասնակցել աշխարհի ուժեղագույն կազմակերպության մենամարտերին:

Իռլանդացին խառը մենամարտերի կանոններով չի մրցել 2021 թվականի հուլիսից, երբ UFC 264 մրցաշարում առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով (ոտքի վնասվածք) պարտվեց թեթև քաշային կարգում UFC-ի նախկին ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Դասթին Պորյեին: Նա պրոֆեսիոնալ ռինգում գրանցել է 22 հաղթանակ և 6 պարտություն:

Նախորդ հոդվածը
Ռանոսը Այնտրախտի մեկնարկային կազմում է․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Միշելի գոլը հաղթանակ պարգևեց Ուրարտուին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։