Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ա Սերիայի 11 տարբեր ակումբներ. Միլանի նախկին մարզիչը ռեկորդ սահմանեց
19 Մարտ 2026

Ա Սերիայի 11 տարբեր ակումբներ. Միլանի նախկին մարզիչը ռեկորդ սահմանեց

«Կրեմոնեզեի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մարկո Ջամպաոլոն, հայտնում է իտալական ակումբի կայքը:

58-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Դավիդե Նիկոլային: Մարկոն վերադարձել է ակումբ, որը մարզել էր 2014/15 մրցաշրջանում, երբ թիմը հանդես էր գալիս C Սերիայում:

Ինչպես հայտնում է Opta-ն, Ջամպաոլոյի համար սա 11-րդ իտալական ակումբն է Ա Սերիայում իր մարզչական կարիերայի ընթացքում: Այս ցուցանիշով նա կրկնել է Ալբերտո Մալեզանիի և Կառլո Մացոնեի ռեկորդը: Մարկոն առավել հայտնի է «Միլանում» (2019/20 մրցաշրջանի մեկնարկում), «Սամպդորիայում» և «Տորինոյում» կատարած աշխատանքով:

Իտալիայի առաջնության 29 տուրերից հետո «Կրեմոնեզեն» վաստակել է 24 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 18-րդ տեղը:

Նախորդ հոդվածը
Վոլկանովսկին բացատրել է՝ ինչու է Հաբիբը մեծագույններից մեկը
Հաջորդ հոդվածը
Գոնաչերենկոն և հայ հարձակվողը. Բելառուսի հավաքականի հայտացուցակը Երևան ժամանելուց առաջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։