BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Մեսսին խփեց կարիերայի 900-րդ գոլը
19 Մարտ 2026

Մեսսին խփեց կարիերայի 900-րդ գոլը

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին գոլ է խփել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի 1/8 եզրափակչի՝ «Նեշվիլի» դեմ պատասխան խաղում:

38-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել հանդիպման 7-րդ րոպեին՝ տուգանային հրապարակի սահմաններից հարվածելով դարպասի հեռավոր անկյունը:

Այս գոլն արգենտինացու համար դարձավ 900-րդը կարիերայի 1142 խաղերում: Նրա հաշվին կա նաև 407 գոլային փոխանցում:

Մեսսին 672 գոլ է խփել «Բարսելոնայի» կազմում, 115 գոլ՝ Արգենտինայի հավաքականում, 79-ը՝ «Ինտեր Մայամիում» և 32-ը՝ ՊՍԺ-ում:

Հատկանշական է, որ Կրիշտիանու Ռոնալդուն այս պահին խփել է 965 գոլ՝ անցկացրած 1312 խաղում:

Նախորդ հոդվածը
ՉԼ․ Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը
Հաջորդ հոդվածը
Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստները Բելառուսի դեմ խաղի համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։