Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Նեյմարը պատասխանել է` արդյոք Անչելոտին կհրավիրի՞ իրեն Բրազիլիայի հավաքական
16 Մարտ 2026

Նեյմարը պատասխանել է` արդյոք Անչելոտին կհրավիրի՞ իրեն Բրազիլիայի հավաքական

Մարտի 15-ին «Կորինտիանս»-ի հետ ոչ-ոքիից հետո հարձակվող Նեյմարը պատասխանել է մարզիչ Կառլո Անչելոտիի կողմից Բրազիլիայի հավաքական հնարավոր հրավերի մասին հարցին:

«Կլինի՞ վաղը հրավեր։ Անկախ նրանից, թե ես կհրավիրվեմ, թե ոչ, ես միշտ կաջակցեմ Բրազիլիայի հավաքականին», - խաղից հետո տված կարճ հարցազրույցում ասել է Նեյմարը։

Նախկինում լրատվամիջոցները հայտնել էին, որ Նեյմարը Բրազիլիայի հավաքականի նախնական ցուցակում էր 2026 թվականի Աշխարհի առաջնության համար։

Նեյմարը խաղացել է ամբողջ 90 րոպե և գոլային փոխանցում է կատարել «Կորինտիանսի» դեմ խաղում։

Բրազիլիան շուտով կանցկացնի երկու ընկերական խաղ։ Մարտի 26-ին թիմը կմրցի Ֆրանսիայի, իսկ ապրիլի 1-ին՝ Խորվաթիայի հետ։

Նախորդ հոդվածը
Հայաստանի Մ19 հավաքականը մարտի 18-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի
Հաջորդ հոդվածը
Ռիշարլիսոնը դարձել է 3-րդ բրազիլացին, որը 100 միավոր է վաստակել ԱՊԼ-ում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։