Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Լյուքսեմբուրգի կանանց հավաքականի մարզչին հեռացրել են աշխատանքից ֆուտբոլիստուհիներին ոչ պատշաճ նամակներ գրելու համար
15 Մարտ 2026

Լյուքսեմբուրգի կանանց հավաքականի մարզչին հեռացրել են աշխատանքից ֆուտբոլիստուհիներին ոչ պատշաճ նամակներ գրելու համար

Լյուքսեմբուրգի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դանիել Սանտոսի հետ պայմանագրի լուծարման մասին:

Մի քանի ֆուտբոլիստուհիներ բողոքել են մարզչի կողմից ուղարկված «ոչ պատշաճ հաղորդագրությունների» պատճառով։

«Նման գործողությունները հակասում են էթիկական արժեքներին և հարգանքի պահանջներին, որոնց դավանում է FLF-ն: Այս փաստերը հայտնի դառնալուն պես, մենք միջոցներ ձեռնարկեցինք տուժած ֆուտբոլիստուհիներին պաշտպանելու և մարզական միջավայրի ամբողջականությունը պահպանելու համար: Հավաքված վկայությունները և ֆուտբոլիստների կողմից վստահության ակնհայտ կորուստը անհնարին դարձրին հետագա ցանկացած համագործակցություն: Այդ կապակցությամբ մարզիչն ազատվել է պաշտոնից։»,- ասված է ֆեդերացիայի հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը
Փյունիկ-Ալաշկերտ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Վանը նորեկ ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։