Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ծառուկյանը միանշանակ արժանի է տիտղոսային մենամարտի․ Բո Նիկալ
12 Մարտ 2026

Ծառուկյանը միանշանակ արժանի է տիտղոսային մենամարտի․ Բո Նիկալ

UFC-ի միջին քաշային կարգի ամերիկացի հայտնի մարտիկ Բո Նիկալն աջակցել է թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համարի՝ Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի տիտղոսային հավակնություններին։

«Նա անընդհատ ինչ-որ բանով զբաղված է՝ RAF-ի մենամարտեր, գրեփլինգ, նա անում է ամեն ինչ։ Կարծում եմ՝ Արմանը եզակի իրավիճակում է, քանի որ նա մեծ գումարներ ունի, ուստի նրա ելույթների նպատակը վաստակելը չէ։ Ծառուկյանը դա անում է ավելի շուտ սպորտի հանդեպ սիրուց դրդված, բայց նա միանշանակ արժանի է տիտղոսային մենամարտի։ Ես կցանկանայի տեսնել նրա մենամարտը Տոպուրիա - Գեյջի դիմակայության հաղթողի հետ», — Նիկալի խոսքերն է մեջբերում Red Corner MMA-ի էջը X սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ այս գիշեր հայ մարզիկը 
խեղդող բռնվածքով հաղթել էր Մուհամմադ Մոկաևին Hype Brazil գրեփլինգի մրցաշարում։

Նախորդ հոդվածը
ԱԱ-2026. Ի՞նչ հետևանքներ կունենա Իրանի հնարավոր հրաժարումը մրցաշարից
Հաջորդ հոդվածը
Աստոն Վիլան ու Պորտուն հաղթեցին, Բետիսը պարտվեց, իսկ իտալական թիմերի դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։