Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Հոլանդը երջանիկ է Ման․ Սիթիում. Նորվեգացու գործակալը հերքել է Բարսելոնա տեղափոխվելու մասին լուրերը
12 Մարտ 2026

Հոլանդը երջանիկ է Ման․ Սիթիում. Նորվեգացու գործակալը հերքել է Բարսելոնա տեղափոխվելու մասին լուրերը

Էրլինգ Հոլանդի գործակալ Ռաֆայելա Պիմենտան արձագանքել է «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտի խոսքերին՝ նորվեգացու տրանսֆերի շուրջ «Մանչեսթեր Սիթիի» հետ տարվող բանակցությունների վերաբերյալ։

«Մենք մեծ հարգանքով ու հիացմունքով ենք վերաբերվում «Բարսելոնային», սակայն հնարավոր տեղափոխության թեմայով ընդհանրապես ոչ մի շփում չի եղել։ Ֆուտբոլիստը մի քանի ամիս առաջ երկարաձգել է պայմանագիրը և երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում»։

Նրա մոտ ամեն ինչ լավ է ընթանում, և մենք տրանսֆերի համատեքստում քննարկելու ոչինչ չունենք, քանի դեռ «Սիթիում» ամեն ինչ այդքան հիանալի է»,- ասել է Պիմենտան La Sexta-ին տված հարցազրույցում։

Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը «քաղաքաբնակների» կազմում, բոլոր մրցաշարերում, մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 29 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածը
ՉԼ․ Շաբաթվա խորհրդանշական հավաքականը
Հաջորդ հոդվածը
ԱԱ-2026. Ի՞նչ հետևանքներ կունենա Իրանի հնարավոր հրաժարումը մրցաշարից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։