BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Տոտենհեմը դիտարկում է մարզչի փոփոխություն՝ նշանակումից 4 խաղ հետո
11 Մարտ 2026

Տոտենհեմը դիտարկում է մարզչի փոփոխություն՝ նշանակումից 4 խաղ հետո

«Տոտենհեմը» սկսել է լրջորեն դիտարկել նորանշանակ գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի պաշտոնանկությունը։ Այդ մասին գրել է BBC-ն:

Երեկ լոնդոնյան ակումբը Մադրիդում 2:5 հաշվով պարտվել է «Ատլետիկոյին» և զգալիորեն նվազեցրել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու շանսերը: Անգլիական թիմը 6 անընդմեջ պարտությունների շարք ունի, ինչն ակումբի պատմության հակառեկորդն է: Այդ պարտություններից 4-ը գրանցվել են խորվաթ մասնագետի նշանակումից հետո:

Պրեմիեր լիգայում «Տոտենհեմը» մոտ է վտանգավոր գոտուն։ Առաջնության ավարտից 9 տուր առաջ լոնդոնցիներն ընդամենը 1 միավորով են առաջ անկումային գոտուց:

 

Նախորդ հոդվածը
Ես կհրաժարվեի VAR-ից․ Այն նյարդայնացնում է․ Էդեն Ազար
Հաջորդ հոդվածը
Ռոդրին հայտնվել է սկանդալի կենտրոնում. հարևանները նրան մեղադրում են անձնական կյանքի ներխուժման մեջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։