Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Իրան են վերադարձել այն ֆուտբոլիստուհիները, որոնք չեն դիմել ապաստանի համար
11 Մարտ 2026

Իրան են վերադարձել այն ֆուտբոլիստուհիները, որոնք չեն դիմել ապաստանի համար

Իրանի կանանց ազգային հավաքականը Ավստրալիայից մեկնել է հայրենիք: Իրանի կանանց հավաքականի այն մասը, որն ապաստան չէր խնդրել, լքել է Ավստրալիան և ուղևորվել հայրենիք: Ավելի վաղ իրանցի հինգ ֆուտբոլիստուհիներ Ավստրալիայի ոստիկանության օգնությամբ փախել էին թիմի տեղակայման վայրից. նրանց տրամադրվել են հումանիտար վիզաներ:

Ավելի ուշ ևս երկու ֆուտբոլիստուհի ապաստան է խնդրել Ավստրալիայում: Ապաստան ստացած մարզուհիներից մեկը որոշել է վերադառնալ հայրենիք:

Ինչպես հայտնում է ESPN-ը, թիմի մեկնումն ուղեկցվել է բողոքի ակցիաներով այն հյուրանոցի մոտ, որտեղ բնակվում էր թիմը, և օդանավակայանում: Ավստրալիայում բնակվող իրանցիները փորձել են թույլ չտալ թիմի մեկնումը Իրան՝ մտահոգվելով նրանց անվտանգության համար հայրենիք վերադառնալուց հետո:

Երբ ֆուտբոլիստուհիներն անցել են Ավստրալիայի սահմանային հսկողությունը, տեղի պաշտոնյաներն ու թարգմանիչները հերթով նրանցից յուրաքանչյուրին առանձնացրել են ուղեկցող անձանցից և առաջարկել քաղաքական ապաստան:

Նրանցից ոմանք զանգահարել են Իրանում գտնվող իրենց ընտանիքներին՝ առաջարկը քննարկելու համար, սակայն պատվիրակության և ոչ մի այլ անդամ չի որոշել մնալ Ավստրալիայում:

Նախորդ հոդվածը
Հայաստանի Սուպերգավաթ. Նոա-Արարատ Արմենիա հանդիպման մուտքն ազատ է
Հաջորդ հոդվածը
Իրանի սպորտի նախարար. Մեր հավաքականը չի մասնակցու ԱԱ-2026-ին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։