Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Ձյուբան աջակցել է Թիկնիզյանին
11 Մարտ 2026

Ձյուբան աջակցել է Թիկնիզյանին

«Ակրոնի» հարձակվող Արտյոմ Ձյուբան, ով նախկինում հանդես է եկել «Լոկոմոտիվում», կարծիք է հայտնել իր Նաիր Թիկնիզյանի մասին, որը քննադատել է մոսկվացիների գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովին: Հայաստանի հավաքականի պաշտպանը Գալակտիովին մեղադրել էր ֆուտբոլիստների հետ վատ հարաբերություններ ունենալու մեջ:

«Հարցազրույցը հատվածներով եմ դիտել։ Հերիք է համբերել։ Նաիրը վաղուց էր ասում, որ բարձրաձայնելու է ամեն ինչ։ Ես նրան միշտ ասել եմ, որ իրերը պետք է իրենց անուններով կոչել։

Դեռ «Սպարտակի» ժամանակներից էի ասում, երբ շատերը հեռանում են ու հայտարարում. «Դե հիմա այնպիսի հարցազրույց կտամ, այնպիսի բաներ կասեմ...»։ Բայց ոչ մի անգամ ոչ մեկը ոչինչ չասաց։

Դուք պետք է տեսնեիք, թե նրանք ինչպես են խոսում «խոհանոցներում»։ Իսկ հետո լսում ես, թե մարդիկ ինչ են ասում հանրության առաջ. բոլորն այնքան լավն են, այնքան հրաշալի։ Դրանից ուղղակի սրտխառնոց ես ունենում»,- ռուս ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում РБ Спорт-ը:

Նախորդ հոդվածը
Չեմպիոնների լիգա. մարտի 11-ի խաղացանկը
Հաջորդ հոդվածը
Մինյանոն հեռանում է Հայաստանի հավաքականից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։