BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
ՉԼ․ Նյուքասլն ու Բարսելոնան ոչ-ոքի խաղացին․ Բավարիան ու Ատլետիկոն հաղթեցին խոշոր հաշվով
11 Մարտ 2026

ՉԼ․ Նյուքասլն ու Բարսելոնան ոչ-ոքի խաղացին․ Բավարիան ու Ատլետիկոն հաղթեցին խոշոր հաշվով

Չեմպիոնների լիգայի ⅛ եզրափակիչում Բավարիան Բերգամոյում 6։1 հաշվով հաղթանակի հասավ «Ատալանտայի» նկատմամբ: Մյունխենյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մայք Օլիսեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժոզեֆ Ստանիչիչը, Սերժ Գնաբրին, Նիկոլաս Ջեքսոնն ու Ջամալ Մուսիալան։ Իտալական թիմի միակ գոլը խփեց Մարիո Պաշալիչը։

«Ատլետիկոն» Մադրիդում 5։2 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։ Մադրիդյան թիմից դուբլ ձևակերպեց Խուլիան Ալվարեսը, աչքի ընկան նաև Մարկուս Լյորենտեն, Անտուան Գրիզմանը, Լե Նորմանը։  

«Նյուքասլն» ու «Բարսելոնան» փոխանակեցին մեկական գնդակ։ Հարվի Բարնսի գոլին կատալոնական թիմը պատասխանեց 96-րդ րոպեին։ Իր թիմին պարտությունից փրկեց Լամին Յամալը՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։  

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 19-ին։ 

Նախորդ հոդվածը
Լիվերպուլը արտագնա խաղում զիջեց Գալաթասարային (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Անհավանական. Ադեբայոն վաստակեց 83 միավոր՝ NBA-ի պատմության երկրորդ ցուցանիշը (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։