BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Լապորտա. Ամոթալի չէ՞, որ Ռեալի նախկին տնօրեններն ու խաղացողները 72 տարի գլխավորել են CTA-ն
10 Մարտ 2026

Լապորտա. Ամոթալի չէ՞, որ Ռեալի նախկին տնօրեններն ու խաղացողները 72 տարի գլխավորել են CTA-ն

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժոան Լապորտան պատասխանել է լրագրողին, որը  «Նեգրեյրայի գործն» ամոթալի է անվանել:

«Իսկ դուք ամոթալի չե՞ք համարում, որ 72 տարի շարունակ մրցավարների տեխնիկական կոմիտեն գլխավորել են «Ռեալի» նախկին անդամները, նախկին տնօրենները կամ նախկին խաղացողները։ Դա ձեզ ամոթալի չի՞ թվում։ Դուք համարում եք, որ դա լիովին նորմալ է։ Ի՞նչ եք ուզում ասել. այն, ինչ անում է «Բարսան», ամոթալի է, իսկ այն, ինչ անում է «Մադրիդը»՝ ո՞չ։

Այն, ինչ արել է «Բարսան», բացարձակապես օրինական է։ Վճարումները կատարվել են մի ընկերության, որն արդեն գոյություն ուներ, երբ մենք եկանք ակումբ 2003 թվականին։ Մեզ ասացին, որ այն պատկանում էր Նեգրեյրայի որդուն, ով նույն աշխատանքն էր կատարում «Ատլետիկոյի» և այլ թիմերի համար։ «Ռեալն» ունի Մեխիա Դավիլային, իսկ նրա կինը նույնպես կապված է Մրցավարների տեխնիկական կոմիտեի հետ։ Մեզ մեղավոր են համարում դեռ նախքան դատավճռի կայացումը, — ասել է Լապորտան El Partidazo de COPE-ի եթերում։

Նախորդ հոդվածը
Արման Հարությունյանը և Դավիթ Մարգարյանը կանցկացնեն մեդալային գոտեմարտ
Հաջորդ հոդվածը
Ակտոբեի ֆուտբոլիստի ծնոտը կոտրել են մասսայական ծեծկռտուքի ժամանակ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։