BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Մաուրիսիո Պոչետինոն կարող է փոխարինել Ալվարո Արբելոային Ռեալի գլխավոր մարզչի պաշտոնում
09 Մարտ 2026

Մաուրիսիո Պոչետինոն կարող է փոխարինել Ալվարո Արբելոային Ռեալի գլխավոր մարզչի պաշտոնում

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Մաուրիսիո Պոչետինոյի թեկնածությունը՝ որպես հաջորդ մրցաշրջանում Ալվարո Արբելոային փոխարինող հնարավոր թեկնածուներից մեկը։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» Արբելոայի նշանակման մասին հայտարարեց հունվարի 12-ին։ Վերջինս փոխարինեց Խաբի Ալոնսոյին, սակայն նրա պայմանագրի ժամկետն այդպես էլ չհստակեցվեց։ Որոշ աղբյուրների պնդմամբ՝ ներկայիս մարզչին անհրաժեշտ կլինի «հրաշք» կամ հաղթանակ Չեմպիոնների լիգայում՝ հաջորդ մրցաշրջանում պաշտոնը պահպանելու գեթ մեկ հնարավորություն ստանալու համար։

Ըստ ESPN-ի աղբյուրների՝ մադրիդցիները կարող են Արբելոային այլ պաշտոն առաջարկել, այդ թվում՝ հնարավորություն վերադառնալու իր նախկին դերին՝ որպես «Ռեալի» 2-րդ թիմի՝ «Կաստիլյայի» մարզիչ։

Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա ԱՄՆ-ի հավաքականի ներկայիս մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն այն մասնագետներից է, ում բարձր է գնահատում ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ Պոչետինոյի անունը նախկինում ևս կապվում էր մադրիդյան ակումբի հետ, հատկապես 2019 թվականին, երբ նա «Տոտենհեմին» դուրս բերեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Բացի մարզչական հարցից, ESPN-ի մի քանի աղբյուրներ հայտնում են, որ հարցականի տակ է նաև սկաուտական բաժնի ղեկավար Խունի Կալաֆատի դիրքը։ Չնայած Կալաֆատը հիանալի հարաբերություններ ունի Պերեսի հետ, նշվում է, որ դա բավարար չի լինի ակումբում մնալու համար, եթե թիմը երկրորդ մրցաշրջանն անընդմեջ մնա առանց տիտղոսների։

Նախորդ հոդվածը
Մ23 ԵԱ․ Հարությունյանը, Մուսիկյանն ու Մարգարյանը կպայքարեն բրոնզի համար
Հաջորդ հոդվածը
Իրանի կանանց հավաքականի 5 խաղացող փախել է ավստրալացի ոստիկանների միջոցով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։