Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Նեյմարը կարող է հրավիրվել Բրազիլիայի հավաքական՝ Ֆրանսիայի ու Խորվաթիայի դեմ խաղերի համար
09 Մարտ 2026

Նեյմարը կարող է հրավիրվել Բրազիլիայի հավաքական՝ Ֆրանսիայի ու Խորվաթիայի դեմ խաղերի համար

Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը կարող է կրկին հայտնվել թիմի կազմում մարտին կայանալիք հանդիպումների համար։ Ըստ UOL պարբերականի տեղեկությունների՝ «Սանթոսի» հարձակվողն ընդգրկվել է ընդլայնված հայտացուցակում, որում այս պահին կա ավելի քան 50 ֆուտբոլիստ։

34-ամյա ֆուտբոլիստը մարտի 11-ին չի մասնակցի «Միրասոլի» դեմ խաղին, ուստի, ինչպես նշվում է հրապարակման մեջ, նա կունենա միայն մեկ հանդիպում («Կորինտիանսի» դեմ)՝ ազգային թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին համոզելու համար իրեն հրավիրել Ֆրանսիայի և Խորվաթիայի դեմ խաղերին։

Իտալացի մասնագետը մտադիր է անձամբ ներկա գտնվել «Սանթոսի» առաջիկա խաղին և առանձնազրույց ունենալ Նեյմարի հետ։

«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստը վերջին անգամ հավաքականի կազմում հանդես է եկել 2023 թվականի հոկտեմբերին։

Նախորդ հոդվածը
Բավարիան պատրաստ է բարձրացնել Քեյնի աշխատավարձը՝ պայմանագիրը երկարաձգելու համար
Հաջորդ հոդվածը
Աբրամովիչն ընդդեմ Մեծ Բրիտանիայի կառավարության. Ռուս գործարարի պահանջները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։