Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Անտուան Գրիզմանը Լա Լիգայի պատմության ամենաշատ հաղթանակներ տոնած ֆուտբոլիստների լավագույն տասնյակում է
09 Մարտ 2026

Անտուան Գրիզմանը Լա Լիգայի պատմության ամենաշատ հաղթանակներ տոնած ֆուտբոլիստների լավագույն տասնյակում է

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն ընդգրկվել է Լա Լիգայի պատմության 10 լավագույն ֆուտբոլիստների ցանկում՝ տոնած հաղթանակների քանակով։ Այս մասին հայտնում է EuroFoot-ը X սոցիալական ցանցում։

Այս պահին ֆրանսիացի հարձակվողը Լա Լիգայում տոնել է 310 հաղթանակ: Այս ցուցանիշը կարող է էավելի բարելավվել, քանի որ ֆուտբոլիստը շարունակելու է ելույթներն Իսպանիայի առաջնությունում առնվազն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Լա Լիգայում հաղթանակների քանակով բացարձակ առաջատարը «Բարսելոնայի» նախկին խաղացող Լիոնել Մեսսին է, որն այժմ հանդես է գալիս ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիում»: Նրա հաշվին կա 383 հաղթական հանդիպում:



Այս մրցաշրջանում Գրիզմանը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը
Բրազիլիայում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել. 23 ֆուտբոլիստ հեռացվել է
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Առաջին խումբ․ 18-րդ տուրի արդյունքները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։