BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Յանսանեի դուբլի և Մալաքյանի գոլի շնորհիվ Փյունիկը Երևանում հաղթեց Շիրակին
09 Մարտ 2026

Յանսանեի դուբլի և Մալաքյանի գոլի շնորհիվ Փյունիկը Երևանում հաղթեց Շիրակին

Fastex Հայաստանի Պրեմիեր-լիգայի 17-րդ տուրում «Փյունիկն» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունել է «Շիրակին» և 3 անպատասխան գնդակ ուղարկել գյումրեցիների դարպասը:

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել թիմի նորեկ Մոմո Յանսանեն՝ իր առաջին գոլերը հեղինակելով երևանյան թիմի կազմում: Նա աչքի է ընկել 7-րդ և 39-րդ րոպեներին: Եվս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Էդգար Մալաքյանը՝ 63-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ: Ի դեպ, Յանսանեն և Մալաքյանը նաև միմյանց գոլային փոխանցումներ են կատարել:

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» միավորներով հավասարվել է «Ալաշկերտին» և 32 միավորով կիսում է երկրորդ հորիզոնականը: «Շիրակը» 10 միավորով 9-րդ տեղում է:

Նախորդ հոդվածը
Մբապեն չի վստահում Ռեալի բժիշկներին և չի վերադառնա խաղադաշտ, մինչև ծնկի ապաքինումը
Հաջորդ հոդվածը
Բրազիլիայում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել. 23 ֆուտբոլիստ հեռացվել է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։