BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
1-ին կեսում այդպես էլ չէինք հասկացել մրցակցի մոտիվացիայի լրջությունը․ Ռոբերտ Արզումանյանը՝ Գանձասարի դեմ խաղից հետո
06 Մարտ 2026

1-ին կեսում այդպես էլ չէինք հասկացել մրցակցի մոտիվացիայի լրջությունը․ Ռոբերտ Արզումանյանը՝ Գանձասարի դեմ խաղից հետո

Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Գանձասար»-«Ուրարտու» (2։2) խաղից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսել է հանդիպման մասին․

«1-ին խաղակեսում մենք այդպես էլ չէինք հասկացել մրցակցի մոտիվացիայի լրջությունն ու այն բարդությունը, որը կարող է պատճառել խաղի ընթացքում, թե՛ իրենց հակագրոհներով, թե՛ պինդ ու արագ ֆուտբոլիստներով։ Մեր առաջնությունում հեշտ չէ խաղալը ոչ մի թիմի հետ, բայց մենք դա սկսեցինք հասկանալ 2-րդ գոլից հետո, որը ընդունելի չէ և 2-րդ խաղակեսում կերպարանափոխվեցինք, թե՛ լավ ֆուտբոլ խաղացինք, թե՛ ցանկությունն էր ավելի մեծ։ Կարող էինք հաղթանակ կորզել։ Չստացվեց։

Արդեն հասկանալի է ու սցենարն էլ պարզ է, թե չեմպիոնության համար ինչ պայքար է գնալու՝ ոչ միայն իրար դեմ խաղերում, այլ նաև այսպիսի թիմերի դեմ, որոնք ունենալու են կողմնակի այլ մոտիվացիաներ։ Ցանկությունս մեկն է, որ չտրվեն էմոցիաներին ու հանգիստ իրենց գործ անեն մրցավարները։ 50/50 դրվագների դեպքում բոլոր սուլիչները մրցակցի օգտին էր»,-նշել է Արզումանյանը։

Նախորդ հոդվածը
Նա առանձնապես ոչինչ չէր անում․ Բեյլը՝ Զիդանի մասին
Հաջորդ հոդվածը
Ռեալն արտագնա խաղում հաղթեց Սելթային

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։