BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ալիսա Լյու. «Կնախընտրեմ հանդիպել ընկերներիս, քան մարզվել»
06 Մարտ 2026

Ալիսա Լյու. «Կնախընտրեմ հանդիպել ընկերներիս, քան մարզվել»

Օլիմպիական խաղերի գեղասահքի չեմպիոն Ալիսա Լյուն պատմել է, թե ինչպես է անցկացրել ժամանակն Իտալիայում ոսկե մեդալ նվաճելուն հաջորդած օրերին: Ամերիկացի գեղասահորդուհին ոսկե մեդալ է նվաճել անհատական և թիմային մրցաշարերում:

«Հաղթանակից հետո գրեթե չէի քնում։ Ես գնացի տուն և ուղղակի անում էի այն ամենը, ինչ ուզում էի՝ հինգ օր շարունակ։ Ոչ մի շփում մամուլի հետ, ոչ մի պարտավորություն. դա պարզապես հիանալի էր։ Ես նորից տեսա շատ ընկերների, պարզապես հանգստանում էի և քնում։ Այդ ընթացքում ես ընդամենը երկու անգամ եմ եղել սահադաշտի վրա՝ պարզապես այն պատճառով, որ ցանկացել եմ։

Ես կընտրեմ ընկերների հետ հանդիպումը մարզման փոխարեն, և եթե դա ինձ ավելի վատ գեղասահորդուհի դարձնի՝ ինձ միևնույն է։ Ես պատրաստ եմ ռիսկի դիմել։

Ինչ վերաբերում է Օլիմպիական խաղերին՝ ես ինձ լավ կզգայի ցանկացած դեպքում։ Եվ նույն կերպ կսիրեի կյանքը գեղասահքից դուրս։ Բայց այո, ես շատ գոհ եմ նրանից, թե ինչպես է դասավորվում կյանքս հիմա»,- ասել է Լյուն Vogue-ին տված հարցազրույցում։

 

Նախորդ հոդվածը
Կայացավ Ֆուտզալի Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի վիճակահանությունը
Հաջորդ հոդվածը
Հայտնի է՝ որքան գումար Ինտերը կառաջարկի Մխիթարյանին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։