Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Դատախազությունը պահանջում է 10.5 տարվա ազատազրկում Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվողի համար
06 Մարտ 2026

Դատախազությունը պահանջում է 10.5 տարվա ազատազրկում Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվողի համար

Իսպանիայի հավաքականի նախկին ու «Էլչեի» ներկայիս հարձակվող Ռաֆա Միրի շուրջ սկանդալը նոր թափ է հավաքել: Դատախազությունը բռնաբարության գործով 10.5 տարվա ազատազրկում է պահանջել, lasprovincias.es-ը:

Խոսքը 2024 թվականի սեպտեմբերի 1-ին Բետերայի Տորե-էն-Կոնիլ շրջանում գտնվող ֆուտբոլիստի տանը 21-ամյա կնոջ նկատմամբ ենթադրյալ սեռական բռնության մասին է։

Դատախազության պահանջը՝

9 տարի՝ ծանրացուցիչ հանգամանքներով սեռական բռնության համար (ենթադրվում է, որ նա առանց համաձայնության երկու առանձին դեպքերով սեռական գործողություններ է կատարել:

18 ամիս՝ մարմնական վնասվածքներ հասցնելու համար։ Բացի բանտարկությունից, ըստ դատախազության միջնորդության, ֆուտբոլիստին 13 տարի ժամկետով կարգելվի շփվել տուժողին և մոտենալ 500 մետրից ավելի։ Պահանջվում է նաև 7 տարի պայմանական ազատազրկում և 8 տարի ժամկետով արգելք՝ իրականացնելու որևէ գործունեություն (վճարովի կամ անվճար), որը կապված է անչափահասների հետ շփմանը։

Որպես փոխհատուցում տուժած կնոջը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել լողավազանում և լոգարանում, դատախազությունը պահանջում է վճարել 64,000 եվրո՝ պատճառված վնասվածքների և բարոյական վնասի համար։ Նշվում է, որ բացի աջ ձեռքի կապտուկից, երիտասարդ կինը տառապում է «տագնապային-դեպրեսիվ տրամադրության խանգարմամբ»։

Նախորդ հոդվածը
Դավաճանության խոստովանությունից հետո Լագրեյդը դժվարությամբ է սնվում և քնում
Հաջորդ հոդվածը
Կայացավ Ֆուտզալի Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի վիճակահանությունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։