Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
17 տարի թիմում անցկացրած խաղացողին փոխանակել են
06 Մարտ 2026

17 տարի թիմում անցկացրած խաղացողին փոխանակել են

«Վաշինգտոն Քեփիթալզի» պաշտպան Ջոն Կառլսոնը փոխանակման արդյունքում տեղափոխվել է «Անահայմ Դաքս»։ Մայրաքաղաքային ակումբը ստացել է NHL-ի 2026 կամ 2027 թվականների դրաֆթի առաջին ռաունդի ընտրության իրավունք, ինչպես նաև 2027 թվականի դրաֆթի երրորդ ռաունդի ընտրության հնարավորություն, ամերիկյան ակումբի կայքը։

Այն դեպքում, եթե «Անահայմը» դուրս գա 2026 թվականի փլեյ-օֆֆ, ակումբը «Վաշինգտոնին» կփոխանցի 2026 թ. դրաֆթի առաջին ռաունդի իր ընտրությունը։ Եթե «Անահայմը» չհայտնվի NHL-ի 2025/2026 մրցաշրջանի փլեյ-օֆֆում, ակումբը հնարավորություն կունենա պահպանել 2026 թ. դրաֆթի իր ընտրության իրավունքը և «Վաշինգտոնին» փոխանցել 2027 թ. դրաֆթի ընտրությունը։

Կառլսոնն իր 17-ամյա կարիերայի ամբողջ ընթացքում եղել է «Քեփիթալզում» և հանդիսանում է ֆրանշիզայի պատմության լավագույն պաշտպանը՝ անցկացրած խաղերի (1143), գոլերի (166), արդյունավետ փոխանցումների (605) և միավորների (771) քանակով։

հոկեյիստը «Վաշինգտոնի» կողմից ընտրվել էր 2008 թվականի NHL-ի դրաֆթի առաջին ռաունդում (27-րդ համարի ներքո)։ Թիմի հետ միասին Կառլսոնը 2018 թվականին դարձել է Սթենլիի գավաթակիր։

Նախորդ հոդվածը
Գանձասարն ունի նաև հայ նորեկներ
Հաջորդ հոդվածը
Թիկնիզյանի թիմակիցը ժամանակ առ ժամանակ կորցնում է հիշողությունը

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։