BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Երկրպագուներից մեկը թքել է Տիկնիզյանի վրա․ Նաիրին հանգստացրել են թիմակիցները (տեսանյութ)
05 Մարտ 2026

Երկրպագուներից մեկը թքել է Տիկնիզյանի վրա․ Նաիրին հանգստացրել են թիմակիցները (տեսանյութ)

Սերբիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Նովի Պազար» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումն (0:2) անցել է սկանդալային մթնոլորտում:

Խաղն ընդհատվել է արդեն 28-րդ վայրկյանին. տանտերերի երկրպագուները հարձակվել են հյուրերի ֆաների վրա՝ օգտագործելով պիրոտեխնիկա: Իրավիճակին միջամտել է ոստիկանությունը, իսկ դադարը տևել է մոտ յոթ րոպե:

Բացի այդ, խաղի սկզբում «Ցրվենա Զվեզդայի» հայ պաշտպան Նաիր Տիկնիզյանը բողոքել է մրցավարին, որ հանդիսատեսներից մեկը թքել է իր վրա: 38-րդ րոպեին ֆուտբոլիստը տուգանային հրապարակի մատույցներից կատարած գեղեցիկ հարվածով գրավել է դարպասի «իննյակը»՝ առաջ մղելով իր թիմին: (Գոլի տեսանյութը՝ այստեղ)։ Գոլը տոնելիս նա ինչ-որ բան էր գոռացել տրիբունաների ուղղությամբ և թիմակիցները մի կերպ են հանգստացրել նրան։ Տեղեկացնում է Mozzart Sport-ը։

Խաղից հետո Սերբիայի ֆուտբոլային միությունը դատապարտել է «առանձին երկրպագուների վարքագիծը և տրիբունաներում պիրոտեխնիկայի հաճախակի օգտագործումը»: Կազմակերպության գլխավոր քարտուղար Բրանկո Ռադույկոն հանդիպում է պահանջել Սերբիայի բարձրագույն և երկրորդ դիվիզիոնների ղեկավարների հետ՝ քննարկելու լրացուցիչ միջոցներ, որոնք ուղղված կլինեն բռնության կանխմանը և մարզադաշտերում անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Նախորդ հոդվածը
Սպիտակ տանը սպասվող UFC-ի քարտը հայտնի կդառնա այս շաբաթ
Հաջորդ հոդվածը
Նոայի ռևանշը, ռմբարկուների նոր առաջատարը. գավաթի քառորդ եզրափակիչ փուլը՝ 10 փաստով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։