Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ցավալի պարտություն էր, բայց սա դիմակայության ընդամենը 1-ին մասն էր․ Օսեյանը՝ Նոայից կրած պարտությունից հետո (տեսանյութ)
05 Մարտ 2026

Ցավալի պարտություն էր, բայց սա դիմակայության ընդամենը 1-ին մասն էր․ Օսեյանը՝ Նոայից կրած պարտությունից հետո (տեսանյութ)

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Փյունիկ»-«Նոա» (1։2) խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը խոսել է հանդիպման մասին․

«Կարծում եմ, 1-ին խաղի համար որոշակի լարվածություն նկատվեց թիմի գործողություններում, համենայնդեպս, սկզբնամասում, բայց 2-րդ կեսում ավելացրինք, վերջում ճնշում գործադրեցինք։ Կարծում եմ, հակառակորդը տարածքային առումով ուներ որոշակի առավելություն, բայց գոլային պահերով չէինք զիջում։ Համարում եմ ցավալի պարտություն։ Վերջում կարող էինք ոչ-ոքի գրանցել, բայց, կարող եմ ասել, որ սա դիմակայության ընդամենը 1-ին մասն է ու վստահ ենք, որ կարող ենք հակառակորդի փոքր առավելությունը 2-րդ խաղից հետո չեզոքացնել»,-նշել է Օսեյանը։

Մանրամասն տեսանյութում․

Նախորդ հոդվածը
Տիկնիզյանի գոլն օգնեց Ցրվենա Զվեզդային՝ դուրս գալ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում․ Պերկովիչը՝ Փյունիկի դեմ հաղթանակից հետո (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։