Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Առաջին օրն արթնացել եմ տագնապի ազդանշաններից․ Արթուր Միրանյանը հեռացել է Իսրայելից ու արդեն Երևանում է
04 Մարտ 2026

Առաջին օրն արթնացել եմ տագնապի ազդանշաններից․ Արթուր Միրանյանը հեռացել է Իսրայելից ու արդեն Երևանում է

Հայաստանի ազգային հավաքականի ու իսրայելական «Բնեյ Սախնինի» հարձակվող Արթուր Միրանյանն արդեն լքել է Իսրայելն ու Երևանում է։ Այս մասին ֆուտբոլիստն ասաց Sportmedia.am-ի հետ զրույցում։ 

Հիշեցնենք, որ Իրանի հետ պատերազմի պատճառով երկրում արտակարգ իրավիճակ է, հետաձգվել են ֆուտբոլի առաջնության բոլոր հանդիպումները։ 

«2 օր առաջ են լեգիոներներին դուրս հանել երկրից։ Մոտ 6-7 ժամ ավտոմեքենայով գնացել ենք մինչև  Եգիպտոսի սահման, մուտք ենք գործել Եգիպտոս, այնտեղ մեկ օր մնալուց հետո եկել եմ Երևան։ Իսրայելում իրավիճակն ամբողջովին պատերազմական էր։  Ամեն օր տագնապ էր։ Պատերազմի առաջին օրը ես արթնացել եմ տագնապի ազդանշաններից։ 
Ամենից շատ ռմբակոծություններ Հայֆա քաղաքում էր, որտեղ կատարվածը լսվում էր նաև մեր քաղաքում։  Շատ վտանգավոր էր այնտեղ մնալը, հուսանք, որ ամեն ինչ շուտ կավարտվի,  կվերադառնամ ու կանցնենք բնականոն կյանքի»,-Sportmedia.am-ի հետ զրույցում ասել է Միրանյանը։ 

Նախորդ հոդվածը
Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ. Ինտերը ձեռնտու արդյունքի հասավ առաջին խաղում
Հաջորդ հոդվածը
Միշտ վախեցել եմ հենց այս վնասվածքից. Ռեալի աստղը 10 ամսով դուրս է մնացել շարքից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։