BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ուրախ եմ և ոգևորված․ Արդյունքից էլ եմ գոհ․ Եվրոպայի փոխչեմպիոն Էլմիրա Կարապետյան (տեսանյութ)
03 Մարտ 2026

Ուրախ եմ և ոգևորված․ Արդյունքից էլ եմ գոհ․ Եվրոպայի փոխչեմպիոն Էլմիրա Կարապետյան (տեսանյութ)

Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնության օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում արծաթե մեդալակիր դարձած Էլմիրա Կարապետյանը կիսվել է իր տպավորություններով․

«Ուրախ եմ և ոգևորված: Արդյունքից էլ եմ գոհ: Հետաքրքիր մրցակցություն էր: Հունգարիայի ներկայացուցիչը շատ լավ կրակեց: Լարվածություն չկար, պարզապես լավ մրցակցություն էր: Շատ ուրախ և հպարտ եմ, որ Երևանում կարողանում ենք այսպիսի առաջնություն հյուրընկալել: Առաջին անգամ, երբ մտել եմ հրաձգարան, առաջինը հարցրել եմ՝ ինչո՞ւ մենք չեն ընդունում միջազգային մրցաշարեր: Ինձ համար շատ կարևոր էր այս մրցմանը մեդալ նվաճելը»,- նշել է մարզուհին:

Մանրամասն տեսանյութում․

 
 

Կարապետյանը, հաղթահարելով որակավորման, ապա կիսաեզրափակիչ փուլերը, եզրափակչում մրցել է Հունգարիայի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և 12:15 հաշվով զիջել մրցակցին՝ բավարարվելով արծաթե մեդալով:

Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն: Նա Եվրոպական խաղերի արծաթե մեդալալիր է, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի ոսկե մեդալակիր։

Այսօր ավելի վաղ, շարժվող թիրախ խառը վազք (տղամարդիկ, կանայք, երիտսարդներ) մրցաձևում կանանց մեծահասակների պայքարում արծաթե մեդալակիր էր դարձել Գոհար Հարությունյանը (370 միավոր):

Տղամարդկանց թիմը` Հովհաննես Մարգարյանը, Հայկ Մինասյանը, Գոռ Խաչատրյանը դարձել էին թիմային պայքարի ոսկե մեդալակիրներ: Կանանց թիմը երկրորդն էր (Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան, Արուսյակ Գրիգորյան):

Երիտասարդների անհատական պայքարում առաջինը Լիլիթ Մկրտչյանն էր (366 միավոր), իսկ երկրորդը` Յանա Հակոբյանը (362 միավոր):

Նախորդ հոդվածը
Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ 2027-ի ընտրական փուլում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ռոնալդուն վնասվածք է ստացել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։