BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
ՀՖՖ-ում փորձում են Արարատ-Արմենիային խոչընդոտել հասնել ֆուտբոլային հաջողությունների. երկրպագուների հայտարարությունը
03 Մարտ 2026

ՀՖՖ-ում փորձում են Արարատ-Արմենիային խոչընդոտել հասնել ֆուտբոլային հաջողությունների. երկրպագուների հայտարարությունը

«Արարատ-Արմենիայի» պաշտոնական ֆան-ակումբի՝ «ԱԼՖԱ»-ի անդամները հանդես են եկել հայտարարությամբ: Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ «Արարատ-Արմենիան» տնային հանդիպումները կանցկացնի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում, իսկ «Փյունիկը»՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում:

«Կազմվեց առաջնության մոտակա՝ 18-րդ և 19-րդ տուրերի խաղացանկը. երկու տուրում էլ «Արարատ-Արմենիայի» մասնակցությամբ հանդիպումները միակն են, որ անցկացվելու են աշխատանքային օրերի և աշխատանքային ժամերի՝ ժամը 15։30, համապատասխանաբար մարտի 16-ին և մարտի 20-ին։

Ժամանակագրական զուգադիպությու՞ն. ամենևին։ Պարզապես ֆեդերացիան իր ողջ հմայքով կիրառում է իրեն հատուկ ոչ ֆուտբոլային, ինստիտուցիոնալ և վարչական միջոցներ՝ փորձելով «Արարատ-Արմենիային» խոչընդոտել հասնել ֆուտբոլային հաջողությունների։ Այնուամենայնիվ, ցանկանում ենք արձանագրել մի փաստ. նման մոտեցումը վնասում է միայն ու միայն երկրպագուին և բացահայտ նպատակ է հետապնդում զրկել թիմի երկրպագուներին իրենց թիմին աջակցելու հնարավորությունից»,- գրում են երկրպագուները։

Նրանց դիտարկմամբ՝ ՀՖՖ-ում անում են ամեն հնարավոր բան թիմի խաղերը դատարկ տրիբունաների ներք անցկացնելու համար:

«Պիրոտեխնիկայի օգտագործման համար երկրաչափական պրոգրեսիայով աճող տուգանքները, մարզադաշտում պաստառներ և դրոշեր կախելու աբսուրդ արգելքները և նման բազմաթիվ այլ գործողություններ արդեն տևական ժամանակ է, ինչ թիրախավորում են Հայաստանում առկա փոքրաթիվ երկրպագուական շարժումները, որոնցից մեկն էլ ԱԼՖԱ-ն է։

Կոչ ենք անում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային վերանայել արդեն կատարված որոշումները և զերծ մնալ հետագա փորձերից՝ խոչընդոտել հայ ֆուտբոլասերի՝ ֆուտբոլ դիտելու հնարավորությանը»,- ասում է երկրպագուների տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը
Ռեալի միայն մեկ խաղացող է ներողություն խնդրել երկրպագուներից՝ Խետաֆեից կրած պարտությունից հետո
Հաջորդ հոդվածը
Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի 6 մասնաշենքերում ավարտվել են 1-ին հարկի պատերի բետոնացման աշխատանքները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։