Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ցանկանում ենք անհնարինը դարձնել հնարավոր․ Ֆլիկ
02 Մարտ 2026

Ցանկանում ենք անհնարինը դարձնել հնարավոր․ Ֆլիկ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է սպասելիքներով Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատասխան հանդիպումից առաջ:

Առաջին խաղում մադրիդցիները վստահ հաղթանակ են տարել 4:0 հաշվով, և այժմ կատալոնացիները սեփական հարկի տակ պետք է փորձեն հետ բերել կորցրածը:

«Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են՝ մենք հետ ենք մնում 4 գնդակով և ցանկանում ենք անհնարինը դարձնել հնարավոր: Մենք չենք պատրաստվում հանձնվել և պետք է հավատանք ինքներս մեզ: Սա չափազանց կարևոր հանդիպում է։

Ավելի լավ է, որ մենք գոլի հեղինակ դառնանք առաջինը։ Մենք պետք է լինենք խելացի և նպատակասլաց։ Դա կար «Վիլյառեալի» հետ խաղում. մենք արագաշարժ էինք ու ինտենսիվ… Անհրաժեշտ է խաղալ որպես թիմ և որպես մեկ ամբողջություն», — Ֆլիկի խոսքերը մեջբերում է Marca-ն։

«Բարսելոնա»-«Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը կկայանա մարտին 4-ին և կմեկնարկի 00։00-ին։

Նախորդ հոդվածը
Ֆրանսիսկո Ֆիլիո․ Հիանալի տպավորություններով եմ հեռանում Հայաստանից
Հաջորդ հոդվածը
Փյունիկի ու Արարատ-Արմենիայի առաջիկա տնային խաղերը կկայանան չեզոք ստադիոնում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։