Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Արսենալը ցանկանում է ձեռք բերել Ինտերի ֆուտբոլիստին
02 Մարտ 2026

Արսենալը ցանկանում է ձեռք բերել Ինտերի ֆուտբոլիստին

«Արսենալը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսսանդրո Բաստոնիի նկատմամբ, հաղորդում է Caught Offside-ը։

Անգլիական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի տակտիկական սխեման մեծապես համապատասխանում է Բաստոնիի ուժեղ կողմերին։ «Ինտերը» պատրաստ է քննարկել 90–100 միլիոն եվրոյից սկսվող առաջարկները։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Բաստոնին «Ինտեր» է տեղափոխվել 2017 թվականի օգոստոսին «Ատալանտայից»՝ 31 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում նա ակումբային մակարդակում անցկացրած 33 խաղում դարձել է երկու գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ պաշտպանի շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։

 
 

Նախորդ հոդվածը
Մեսսին տուգանայինից կատարած ուղիղ հարվածով 70-րդ գոլն է խփել
Հաջորդ հոդվածը
Հայաստանը կրկին Եվրոպայի փոխչեմպիոն ունի Երևանում ընթացող հրաձգության առաջնությունում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։