Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Յունայթեդի կամային հաղթանակն ու Տոտենհեմի պարտությունը (տեսանութ)
01 Մարտ 2026

Յունայթեդի կամային հաղթանակն ու Տոտենհեմի պարտությունը (տեսանութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունել էր «Քրիսթալ Փելասին» ու հաղթեց 2։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց Մաքսանս Լակրուան։ 57-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեշը, դիպուկ իրացնելով 11-մետրանոցը, վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 8 րոպե անց Բենյամին Շեշկոն հաղթանակ պարգևեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

«Կարմիր սատանաներն» անպարտելի են ԱՊԼ-ի վերջին 11 խաղում՝ 7 հաղթանակ ու 4 ոչ-ոքի։ 



Համաժամանակյա ընթացող խաղերի արդյունքները՝ 

«Ֆուլհեմ» 2։1 «Տոտենհեմ»

7' Հարի Ուիլսոն, 34' Ալեքս Իվոբի - 66' Ռիչարլիսոն

«Տոտենհեմը» 32 տարվա մեջ առաջին անգամ չկարողացավ հաղթել 10 խաղ անընդմեջ՝ 6 պարտություն, 4 ոչ-ոքի։ Լոնդոնյան ակումբը վերջին անգամ հաղթանակի բերկրանքը զգացել է նախորդ տարվա դեկտեմբերին՝ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում (1։0)․

«Բրայթոն» 2։1 «Նոթինգեմ Ֆորեսթ»

6' Դիեգո Գոմես, 15' Դանի Ուելբեք - 13' Մորգան Ջիբս-Ուայթ

Այս խաղերից հետո ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․

Նախորդ հոդվածը
Ռանոսը խաղաց 14 րոպե, Մկրտչյանը մնաց պահեստայինների նստարանին
Հաջորդ հոդվածը
Բելգիացի պաշտպանը տեղափոխվեց Նոա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։