BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Մենք վատ ենք իրացնում 11-մետրանոցները և դա նորմալ չէ․ Լուիս Էնրիկե
01 Մարտ 2026

Մենք վատ ենք իրացնում 11-մետրանոցները և դա նորմալ չէ․ Լուիս Էնրիկե

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է 11-մետրանոց հարվածների իրացման հարցում թիմի խնդիրները՝ Ֆրանսիայի Լիգա 1-ի 24-րդ տուրի «Հավրի» դեմ խաղից հետո:

Ընթացիկ մրցաշրջանում փարիզցիները բոլոր մրցաշարերում իրացրել են 10 հարվածներից միայն 5-ը, ընդ որում՝ վերջին երեք փորձերն անհաջող են եղել: «Հավրի» դեմ խաղում (1:0) նշակետից վրիպել է Դեսիրե Դուեն:

«Մենք բարդ իրավիճակում ենք: Նորմալ չէ, որ բաց ենք թողնում նման ակնհայտ հնարավորությունները: Մենք ունենք բազմաթիվ խաղացողներ, ովքեր կարողանում են հարվածել 11-մետրանոցները: Կարծում եմ՝ կշարունակենք հարձակվողների ռոտացիան: Ուրախ եմ, որ մենք հաղթել ենք հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարերում: Ունենք լավ դարպասապահներ և լավ հարձակվողներ, բայց, միևնույն ժամանակ, շատ վատ ենք իրացնում տուգանային հարվածները խաղի ընթացքում», — Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:

Լիգա 1-ի 24 տուրից հետո ՊՍԺ-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 57 միավորով և 4 միավոր գերազանցում է 2-րդ տեղով ընթացող «Լանսից»։

Նախորդ հոդվածը
Ռեալի երկրպագուները շատ են սիրում այս դիմակայությունը․ Արբելոան՝ Մանչեսթեր Սիթիի հետ սպասվող հանդիպումների մասին
Հաջորդ հոդվածը
Հրաձգության Եվրոպայի առաջնությունում հայտնի են առաջին մեդալակիրները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։