Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ռեալը հետաքրքրված է Ռոդրիի ծառայություններով
27 Փետրվար 2026

Ռեալը հետաքրքրված է Ռոդրիի ծառայություններով

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրիի ծառայություններով։

Այս մասին հայտնում է լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը պատրաստվում է գնահատել 29-ամյա ֆուտբոլիստի մարզավիճակն ու ֆիզիկական պատրաստվածությունը մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը։

«Արքայական ակումբում» վստահ են, որ «Ոսկե գնդակի» դափնեկիրը հենց այն կիսապաշտպանն է, ով կարող է ուժեղացնել թիմի միջին գիծը։ Ռոդրիի տրանսֆերի արժեքը գնահատվում է շուրջ 50 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 15 հանդիպման՝ միջինը խաղադաշտում անցկացնելով 65 րոպե։

Նախորդ հոդվածը
Գրիզմանը Սիմեոնեին ասել է, որ հեռանում է. տրանսֆերը կկայանա 95 տոկոս հավանականությամբ
Հաջորդ հոդվածը
Քանի՞ միավոր մնաց Քևին Դյուրանտին, որպեսզի շրջանցի Մայքլ Ջորդանին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։