Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն
26 Փետրվար 2026

Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն

Հայաստան է ժամանել Կիոկուշին կարատեի աշխարհի բացարձակ չեմպիոն, քիքբոքսինգի բրազիլացի լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն։ 55-ամյա բրազիլացին փետրվարի 27-ից մարտի 1-ը սեմինար կանցկացնի Երևանի «Օլիմպավան» սպորտային համալիրում։

Ֆրանսիսկո Ֆիլիոն Երևան է ժամանել Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի հրավերով, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիսկո Ֆիլիոն Կիոկուշին կարատեով սկսել է զբաղվել 10 տարեկանից, իսկ 6,5 տարի անց ստացել է սև գոտի։ Անցկացրել է 100-ից ավելի մենամարտ Բրազիլիայում և Ճապոնիայում, նվաճել է բազմաթիվ չեմպիոնական տիտղոսներ։

1997 թվականին Ֆրանսիսկո Ֆիլիոն նորամուտն է նշել նաև K-1-ում և դարձել քիքբոքսինգի ամենահայտնի մարզիկներից մեկն աշխարհում։ Նա Ճապոնիայում երկու անգամ նվաճել է K-1-ի Համաշխարհային Գրան պրիի հաղթողի կոչումը։ 2004 թվականին մարզիկի կարիերան ավարտելուց հետո ակտիվորեն զբաղվում է Կիոկուշին կարատեի զարգացման գործընթացով։ Նա այդ մարզաձևի ղեկավարն է Բրազիլիայում ու Հարավային Ամերիկայում։

Ֆրանսիսկո Ֆիլիոն մարզել է անվանի մարտիկների, այդ թվում՝ UFC-ի Փառքի սրահի անդամ Վիտոր Բելֆորդին։ 2012-ին եղել է բրազիլացի հանրահայտ մարտիկի մարտավկան խառը մենամարտերի UFC-ում։

Նախորդ հոդվածը
Ռումենիգե. Օրական 8 ժամ աշխատող մարդիկ դադարելու են հանդուրժել ֆուտբոլում առկա աշխատավարձերը
Հաջորդ հոդվածը
Կրիշտիանու Ռոնալդուն գնել է իսպանական ակումբի 25 տոկոս բաժնետոմսերը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։