Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Փյունիկը տնային հանդիպումները կանցկացնի Ավանի ակադեմիայում, Արարատ–Արմենիան՝ Աբովյանում
25 Փետրվար 2026

Փյունիկը տնային հանդիպումները կանցկացնի Ավանի ակադեմիայում, Արարատ–Արմենիան՝ Աբովյանում

Երևանի «Փյունիկը» Ֆաստեքս Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի տնային հանդիպումները կանցկացնի Ավանի ակադեմիայում, իսկ Արարատ–Արմենիան՝ Աբովյանում։ 
 
«Տեղեկացնում ենք, որ «Փյունիկը» 2025/2026 մրցաշրջանի՝ Fastex Պրեմիեր լիգայի և Հայաստանի Գավաթի խաղարկությունների շրջանակում, տնային հանդիպումները կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի ստադիոնում  
Հաշվի առնելով վերոնշյալը, 16-րդ մրցափուլի, «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպումը՝ նշանակված 28․02․2026 թվականին՝ ժամը 17։00-ին, տեղափոխվել է «Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր», որտեղ հանդես կգանք հյուրի կարգավիճակում»,-ասված է «Փյունիկի»  հայտարարությունում։
 
 Հայտարարությամբ հանդես է եկել նաև «Արարատ-Արմենիան»։ 

«Այս մրցաշրջանի տնային հանդիպումները «Արարատ-Արմենիան» այսուհետ կանցկացնի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում:
Նշենք, որ գալիք 16-րդ մրցափուլի «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպման օրը և ժամը փոփոխության չի ենթարկվել: Այն տեղի կունենա փետրվարի 28-ին՝ ժամը 17:00-ին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում»,–ասված է «Արարատ-Արմենիայի» հայտարարությունում:
 
 
 

Նախորդ հոդվածը
Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Ալաշկերտ
Հաջորդ հոդվածը
Խաչանովը լքեց Դուբայի մրցաշարը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։