Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Մենք աջակցում ենք Վինիսիուսին․ Պակետա
25 Փետրվար 2026

Մենք աջակցում ենք Վինիսիուսին․ Պակետա

Բրազիլական  «Ֆլամենգոյի» կիսապաշտպան Լուկաս Պակետան աջակցել է «Ռեալի» վինգեր Վինիսիուսին՝ ռասիստական սկանդալի ֆոնին։

Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես որակազրկել էր «Բենֆիկայի» հարձակվող Ջանլուկա Պրեստիաննիին՝ բրազիլացի ֆուտբոլիստի հետ տեղի ունեցած միջադեպից հետո։

Վինիսիուսը հանդիպման գլխավոր մրցավար Ֆրանսուա Լետեքսյեին հայտնել էր, որ Պրեստիաննին իրեն «կապիկ» է անվանել։

«Մենք շատ ենք շփվում, և շատ տխուր է, որ մինչև հիմա ստիպված ենք ապրել ու տեսնել այն, ինչ տեղի է ունենում Վինիի հետ։ Նրանք, ովքեր ճանաչում են Վինիսիուսին, գիտեն, որ նա բարի սիրտ ունի։

Մարդիկ նրա վրա բեռ են դնում, որը նա չպետք է կրի։ Նա զոհ է։ Ես, «Ֆլամենգոյի» ամբողջ թիմը և ամբողջ անձնակազմը աջակցում ենք Վինիին։

Հուսով ենք, որ սա որքան հնարավոր է շուտ կավարտվի։ Սա չափազանց հեռու է գնացել», – ասել է Լուկաս Պակետան։

Նախորդ հոդվածը
Սա հիանալի երեկո է ակումբի, երկրպագուների և նորվեգական ֆուտբոլի համար․ Բուդյո Գլիմտի գլխավոր մարզիչ
Հաջորդ հոդվածը
Fastex Պրեմիեր լիգա. 16-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։