Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Դիկ Ադվոկատը հրաժարական է տվել աշխարհի առաջնության մեկնարկից չորս ամիս առաջ
24 Փետրվար 2026

Դիկ Ադվոկատը հրաժարական է տվել աշխարհի առաջնության մեկնարկից չորս ամիս առաջ

Դիկ Ադվոկատը Կյուրասաոյի հավաքականին դուրս է բերել երկրի պատմության մեջ առաջին Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, սակայն չի գլխավորի թիմը մրցաշարում, քանի որ անձնական պատճառներով հրաժարական է տվել։

«Դիկ Ադվոկատն անհապաղ հրաժարական է տվել Կյուրասաոյի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից»,- ասված է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարության մեջ։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ 78-ամյա մասնագետը «իրեն ամբողջությամբ կնվիրի դստերը, ով առողջական խնդիրներ ունի»։

«Ես միշտ ասել եմ, որ ընտանիքն ավելի կարևոր է, քան ֆուտբոլը»,- հավելել է Ադվոկատն իր հայտարարության մեջ։

Նիդերլանդցի մասնագետը երեք անգամ գլխավորել է Նիդերլանդների հավաքականը, իսկ Կյուրասաոյի թիմի ղեկը ստանձնել էր 2024 թվականին: Ադվոկատին կփոխարինի նրա հայրենակից Ֆրեդ Ռյուտենը: Այս մասնագետը նախկինում մարզել է ՊՍՎ-ն, «Անդերլեխտը» և «Ֆեյենորդը»։

Նախորդ հոդվածը
Կնուտսեն. Միգուցե հենց Մխիթարյանը տարբերություն ստեղծի Ինտեր – Բուդյո-Գլիմտ խաղում
Հաջորդ հոդվածը
Ֆլիկը դադարել է խաղացողներին հեռացնել կազմից ուշանալու համար, բայց այլ պատիժ է մտածել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։