BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Բելինգեմն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է․ Արբելոա
21 Փետրվար 2026

Բելինգեմն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է․ Արբելոա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան խոսել է թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի մասին, որը փետրվարի սկզբից ազդրի վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիացի ֆուտբոլիստը կարող է բաց թողնել մինչև երկու ամիս։

«Եթե կարողանայի ձեռք բարձրացնել նրա առողջ ու պատրաստ լինելու համար, առանց վարանելու կանեի դա։ Ջուդ Բելինգհեմը, իմ կարծիքով, աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Նա առաջնորդ է և օրինակ բոլորի համար։ Նրա բացակայությունը զգացվում է։

Միևնույն ժամանակ ուրախ եմ, որ կարողանում ենք խաղալ և պայքարել նաև առանց նման ֆուտբոլիստի։ Դա շատ բան է ասում մեր թիմի մասին։

Եթե Պանորամիքսի կախարդական թուրմից ունենայի («Աստերիքս ու  Օբելիքս» կինոնկարից հայտնի հերոսի թուրմը, որը հզոր է դարձնում այն օգտագործողին) անմիջապես կօգտագործեի՝ նրան վերադարձնելու համար»,- նշել է Արբելոան։

Ընթացիկ մրցաշրջանում, անգլիացի ֆուտբոլիստը, բոլոր մրցաշարերում, մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։

Այսօր 21։30-ին Մադրիդ «Ռեալը» կընդունի «Օսասունային»։

Նախորդ հոդվածը
Ֆուտբոլային weekend-ի հետաքրքիր հանդիպումները
Հաջորդ հոդվածը
Սելարայանի շքեղ գոլն Արգենտինայի առաջնությունում (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։