BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Հաղթական գոլ խաղավարտից 36 վայրկյան առաջ. սուպերքամբեք՝ կիսաեզրափակիչում
20 Փետրվար 2026

Հաղթական գոլ խաղավարտից 36 վայրկյան առաջ. սուպերքամբեք՝ կիսաեզրափակիչում

Միլանում կայացավ տղամարդկանց հոկեյի օլիմպիական մրցաշարի առաջին կիսաեզրափակիչը, որում հանդիպեցին Կանադայի ու Ֆինլանդիայի հավաքականները։ Հյուսիսամերիկյան թիմը կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով։

17-րդ րոպեին Ֆինլանդիայի հավաքականի հարձակվող Միկկո Ռանտանենը խփեց առաջին գոլը։ 24-րդ րոպեին հարձակվող Էրիկ Հաուլան կրկնապատկեց ֆինների առավելությունը։ 35-րդ րոպեին հարձակվող Սեմ Ռայնհարտը կրճատեց Կանադայի հաշվի տարբերությունը։ 51-րդ րոպեին կանադական թիմի պաշտպան Շի Թեոդորը հավասարեցրեց հաշիվը։

Երրորդ մրցափուլի ավարտից 36 վայրկյան առաջ հարձակվող Նաթան Մաքինոնն առաջ մղեց կանադացիներին՝ սահմանելով վերջնական հաշիվը՝ 3:2։

Կանադան դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի ԱՄՆ — Սլովակիա զույգի հաղթողի հետ։

Նախորդ հոդվածը
Վան դեր Վարտ. Արսենալի որևէ ֆուտբոլիստ չէր հաջողի Ռեալում
Հաջորդ հոդվածը
Պետրոս Ավետիսյանը կարիերան կշարունակի Վանում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։